Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Այսօր մեր ճամբարի վերջին և հիշարժան օրն էր։ Օրը ճամփորդական էր՝ մեկնեցինք Ծաղկեվանք՝ մեր սիրուն կազմով։ Հավես, ընկերական թիմ էր՝ ճամփորդական, կենսուրախ։

Առավոտյան բոլորս մեկ մարդու նման հավաքվեցինք Սուրբ Երրոդություն եկեղեցում՝ մասնակցելու Սուրբ ժամերգությանը։ Ժամերգության ավարտից հետո շարժվեցինք՝ մեր առաջին կանգառը եղավ Սուրբ Գևորգ եկեղեցում։ Շրջեցինք եկեղեցու հարակից տարածքում՝ հրաշալի խնամված և կոկիկ այգին տեսանք։

Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք”

Առակներ։ Օշո

Ձուկը և օվկիանոսը

Առակը ձկան և օվկիանոսի մասին է։ Ձուկը լսել է օվկիանոսի մասին և ցանկանում էր ամեն գնով հասնել այնտեղ։ Բոլորը խորհուրդ էին տալիս, թե ինչպես դա կարող է անել, բայց մեկ է նա ոչ մեկին չէր հավատում։ Երբ հոգնեց բոլորից՝ մի թփի տակ հանգրվանեց. այդ ժամանակ մոտեցավ մի ձուկ, և ասաց.

-Հիմարի՛կ, Օվկինաոսը, որ դու փնտրում ես, քո շուրջ է, դու էլ ես մի մաս կազմում այդ օվկիանոսի։

Կարծում եմ, յուրաքանչյուրս պետք է մեր նպատակներին հասնենք՝ գնահատելով յուրաքանչյուր մանրուք։

Շարունակել կարդալ “Առակներ։ Օշո”

«Գարունն իմ աչքերով» նախագիծ

20230320_143353

Նախագծի անվանումը՝«Գարունն իմ աչքերով»։

Մասնակիցներ՝ 2-4 տարեկան սաներ, դաստիարակներ։

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակ։

Տեսակը՝ ճանաչողական, հետազոտական

Տևողությունը՝ մարտ, ապրիլ ամիսներ

Նպատակը՝ ուսումնասիրել գարունը իր բոլոր գույներով։ Օրվա դիտարկում և քննարկում  սաների հետ։ Ծառերի դիտարկում՝ թե ինչպես են ծառերը բողբողջում,  ծաղկում, տերևներ տալիս։

Խնդիրներ՝ նախագծի շնորհիվ փորձում ենք սաներին ծանոթացնել գարնան հետ՝ ծիլ ու ծաղկի հետ։

Անհրաժեշտ գործիքներ՝ նկարահանման գործիք, մանրադիտակ։

Արդյունքը՝ կհրապարակվի տեսաֆիլմի և ֆոտոշարի տեսքով բլոգներում։

Մանկավարժական ինվարիանտներ

Բոլոր 30 մանկավարժական ինվարիանտները կյանքի մասին են, դասեր՝ որոնք սովորում ենք անդադար։ Մեր ողջ կյաքի ընթացքում անընդահատ սովորում ենք նոր գիտելիքներ, սովորում ենք քայլել փշոտ ճանապարհներով՝ դարձնելով հարթ։

Շարունակել կարդալ “Մանկավարժական ինվարիանտներ”

Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Թեյլոր Գատո 5,6,7

5-րդ առարկան մտավոր կախվածության մասին է։

Այստեղ ներկայացված է չակերտավոր հաջողակներին և անհաջողակներին։ Հաջողակները նրանք էին ովքեր ընդունում էին ուսուցչին, իսկ անհաջողակները՝ հակառակվում էին, չէին համաձայնում ուսուցչի ոչ մի խոսքին։

Իմ կարծիքով, ուսուցիչը և աշակերտը պետք է փոխհամաձայնության գան, այդպես էլ ավելի արդյունավետ կլինի սովորելը։

6-րդ առարկան ինքնագնահատականի կախվածությունն է շրջապատից։

Շարունակել կարդալ “Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Թեյլոր Գատո 5,6,7”

Մուտքի ճամբար օր չորրորդ

Ճամբարի ևս մեկ օր ավարտվեց։ Օրը հագեցած էր՝ լի քննարկումներով, զրույցներով։

Առավոտյան հանդիպեցինք Սուսան Ամուջանյանի հետ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի արտասահմանում։ Ընկեր Սուսանը սովորեցրեց լուսանկարչական հմտություններ։ Գեղեցիկ լուսանկարներ նկարելու նոր գիտելիքներ ստացանք։

Շարունակել կարդալ “Մուտքի ճամբար օր չորրորդ”

Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Թեյլոր Գատո 1,2,3,4 մասեր

Կրթական ինչ մեթոդներ է պետք մշակել, որ հետաքրքիր լինի սովորողին՝ առանց վնասելու նրա հոգեկան աշխարհը։ Ինձ թվում է, դա բարդ և լայն հասկացություն է։ Ամեն դպրոց և ուսուցիչ կիրառում է իր մեթոդները սովորողների դասապրոցեսն իրականացնելու համար։ Սակայն ոչ բոլորին է հաջողվում սովորողի մեջ արթնացնել սերը դեպի կրթությունը։

Շարունակել կարդալ “Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Թեյլոր Գատո 1,2,3,4 մասեր”

Ուսումնական օրացույց

Հեղինակային կրթական ծրագրի մաս է կազմում ուսումնական օրացույցը, որը կարևոր է ողջ տարվա գործունեությունների ճիշտ կազմակերպելուն։ Մանկավարժական աշխատողի բլոգում տեղադրված է լինում ուսումնական օրացույցը՝ տարվա, ամսվա, ինչպես նաև օրվա։ Յուրաքանչյուր օրվա գործունեության օրացույցը տեղադրվում է կայքում, ենթակայքում և այն պետք է հետևել։

Փառահամար։ Աղասի Այվազյան

Ընթերցեցի պատմվածքը, այն շատ հետաքրքիր էր։ Պատմվածքի մեջ հերոսը իրականացնում էր ֆոկուսներ և զվարճացնում մարդկանց, իր այդ հնարքներով զվարճանում էր նաև ինքը։ Հերոսը այդ ֆոկուսները սովորել էր բանտում, և ուրախացնում էր մարդկանց։ Մեջբերում եմ հատված որտեղ հերոսը նկարագրում է իր սերը շրջապատի հանդեպ.

Շարունակել կարդալ “Փառահամար։ Աղասի Այվազյան”

Մուտքի ճամբար երրորդ օր

received_5710616849048349

Արդեն ավարտեցինք մուտքի ճամբարի երրորդ օրը։ Օրն անցավ հագեցած քննարկումներով, շատ գիտելիքների ուսուցմամբ։

Առավոտյան հանդիպեցինք Արտակ Ռշտունու հետ՝ խաղողի և գինու դպրոցում։ Մեզ ներկայացրեցին գինու մշակման տեխնոլոգիայի հետ։ Ներկայացրեցին նաև Դալմայի այգուց բերված խաղողի արմատը, որը ունի շուրջ 2800 տարվա պատմություն։ Այնուհետև ըմբոշխնեցինք համեղ գինին, և մեկս մյուսիս մաղթեց նորանոր ձեռքբերումներ մեր ընտրած գործունեության մեջ։

Շարունակել կարդալ “Մուտքի ճամբար երրորդ օր”