Խաղողահամտես.զրույց

Մինչ խաղողածեսը սաների հետ միասին ծանոթանում ենք խաղողին։ Զրուցում, թե ինչ կարող ենք պատրաստել խաղողից, ինչ համ ու հոտ ունի այն։

Շարունակել կարդալ “Խաղողահամտես.զրույց”

Զբոսանք ագարակում

Սաները գրեթե միշտ են այցելում ագարակի բնակիչներին տեսնելու։ Այս անգամ էլ մի լավ վազվզեցին հավիկիների ետևից և զվարճացան։

Շարունակել կարդալ “Զբոսանք ագարակում”

«Մամի-մամի խաղողը հասել է՞» խաղ

Սաները խաղողածեսին ընդառաջ խաղացինք խաղ։ Խաղերի միջոցով ծանոթացնում և մոտեցնում ենք սաներին դեպի ծեսը։

Շարունակել կարդալ “«Մամի-մամի խաղողը հասել է՞» խաղ”

Եգիպտացորենի օր

Օրը նվիրում ենք մեր սիրելի եգիպտացորենին։ Բոլորիս կողմից սիրված եգիպտացորենը նախ մաքրեցինք իր մազիկներից հետո ուսումնասիրեցինք, ծանոթացանք կառուցվածքին , հետո էլ շոգեխաշեցինք և համտեսեցինք։ Արևմտյան դպրոց-պարտեզի բակը լցվել էր անուշահոտ եգիպտացորենի բույրով։

Շարունակել կարդալ “Եգիպտացորենի օր”

Գունեղ խաղողիկներ

Խաղողածեսին ընդառաջ սաների հետ միասին իրականացրեցինք տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստեցինք պլաստիլինե խաղողիկներ։ Այդպիսով, սաները ծանոթացան խաղողի գույների, տեսքի, կառուցվածքի հետ։ Կարծես, ստացանք գեղեցիկ և գունեղ խաղողիկներ։

Շարունակել կարդալ “Գունեղ խաղողիկներ”

Լողափնյա խնամք

Սաների ամառային օրը լեցուն է։ Իրենց առօրյան անցնում մաքուր և կոկիկ լողափում, և այդ խնամքին մասնակից են լինում սաները։ Ամեն օր մաքրում ենք մեր շրջակա տարածքը՝ ավելորդ խոտից, աղբից, լվանում քարերը։

Շարունակել կարդալ “Լողափնյա խնամք”

Կավագործություն

Մեղվածեսին ընդառաջ սաները ընկեր Զառայի օգնությամբ ծեփեցին մեղուներ։ Այսպիսով, ծանոթացան մեղվի կառուցվածքին՝ թե ինչ է տալիս մեղուն մեզ, սաները գիտեին և բոլորը բղավեցին՝ մե՜՜ղր։

Շարունակել կարդալ “Կավագործություն”

Առանց օղակների և թևիկների լողի ստուգատես

Այսօր սաները ցուցադրեցին իրենց լողի հմտությունները՝ ստուգատեսի միջոցով։ Ամռան ամիսների ընթացքում սովորեցին լողալ առանց օղակների և թևիկների, իսկ այսօր էլ ներկայացան։ Մինչ լողը սկսելը կատարում ենք մկանները տաքացնող վարժություններ, հետո ցողում են իրենց մարմինն, և սկսվում է լողը՝ ուրախ ճիչերի ներքո։ Լողը շատ լավ միջոց է ամռան տապը հաղթահարելու և առողջ մարմին ունենալու համար։

Շարունակել կարդալ “Առանց օղակների և թևիկների լողի ստուգատես”

Ոտիկանկարչություն

Սաների հետ միասին ամառային բացօթյա պարտեզում իրականացրեցինք ոտիկանկարչություն։ Գունավորեցինք ոտիկները՝ ներկով, և տպեցինք թղթի վրա։ Ստացվեց գունավոր ոտիկներ։

Շարունակել կարդալ “Ոտիկանկարչություն”