Առանց օղակների և թևիկների լողի ստուգատես

Այսօր սաները ցուցադրեցին իրենց լողի հմտությունները՝ ստուգատեսի միջոցով։ Ամռան ամիսների ընթացքում սովորեցին լողալ առանց օղակների և թևիկների, իսկ այսօր էլ ներկայացան։ Մինչ լողը սկսելը կատարում ենք մկանները տաքացնող վարժություններ, հետո ցողում են իրենց մարմինն, և սկսվում է լողը՝ ուրախ ճիչերի ներքո։ Լողը շատ լավ միջոց է ամռան տապը հաղթահարելու և առողջ մարմին ունենալու համար։

Շարունակել կարդալ “Առանց օղակների և թևիկների լողի ստուգատես”

Ոտիկանկարչություն

Սաների հետ միասին ամառային բացօթյա պարտեզում իրականացրեցինք ոտիկանկարչություն։ Գունավորեցինք ոտիկները՝ ներկով, և տպեցինք թղթի վրա։ Ստացվեց գունավոր ոտիկներ։

Շարունակել կարդալ “Ոտիկանկարչություն”

Լողի ժամատախտակ

Լողի միասնական ժամանակացույց

Շարունակել կարդալ “Լողի ժամատախտակ”

Գունավոր մածուն

Սաները այս անգամ էլ իրականացրեցին բնագիտական փորձ՝ մածունով, գունավոր ներկերով, սոդայով։ Արդյո՞ք լինում է գունավոր մածուն, ահա և հարցի պատասխանը ստացան սաները կատարելով փորձը։

Շարունակել կարդալ “Գունավոր մածուն”

Մարզական ձմերուկներ

Իսկ ո՞վ է ասում, որ մարզական խաղեր կարող ենք խաղալ միայն մարզական գույքով։ Այն կարող ենք փոխարինել նաև ձմերուկով՝ իսկական ձմերուկով։ Դե՛ տեսնենք ինչպես են խաղում։

Շարունակել կարդալ “Մարզական ձմերուկներ”

Ամառային ագարակ

Այսօր սաների առավոտը սկսվեց ագարակում։ Սաները կերակրեցին թռչուններին, զբոսնեցին: Կանաչ խոտերի մեջ էլ խաղացինք հավես ազգային խաղ՝ «թաշկինակ»։

Շարունակել կարդալ “Ամառային ագարակ”

Ձմերուկի ուսումնասիրում

Այս շաբաթ մեզ մոտ ձմերուկածես է։ Սաները ուսումնասիրում են, խաղում են, համտեսում են, համեմատում են։

Շարունակել կարդալ “Ձմերուկի ուսումնասիրում”

Ցեխախաղեր

Սաները վայելում են ամառը ոնց կարողանում են։ Այս անգամ էլ հավես խաղ կազմակերպեցինք՝ ցեխախաղ։ Սաների ոգևորությանը սահմաններ չկա՝ խինդ, ծիծաղ, ցեխերի չլմփոցներ: Այս ամենը տեսնել է պետք պարզապես։

Շարունակել կարդալ “Ցեխախաղեր”