Ամենամյա աշնանային և գարնանային մանկավարժական հեղինակային հավաքներ

Կրթահամալիրում ամենամյա հեղինակային մանկավարժական հավաքները տեղի են ունենում յուրաքանչյուր տարվա գարնանը և աշնանը։

Շարունակել կարդալ “Ամենամյա աշնանային և գարնանային մանկավարժական հեղինակային հավաքներ”

Նախագծային աշխատանք.նախագծի մոդել

Նախագծի մոդելի ծանոթացումը և ուսումնասիրումը կարևոր է յուրաքանչյուր կրթահամալիրում աշխատողի, սովորողի համար։

Շարունակել կարդալ “Նախագծային աշխատանք.նախագծի մոդել”

Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Այսօր մեր ճամբարի վերջին և հիշարժան օրն էր։ Օրը ճամփորդական էր՝ մեկնեցինք Ծաղկեվանք՝ մեր սիրուն կազմով։ Հավես, ընկերական թիմ էր՝ ճամփորդական, կենսուրախ։

Առավոտյան բոլորս մեկ մարդու նման հավաքվեցինք Սուրբ Երրոդություն եկեղեցում՝ մասնակցելու Սուրբ ժամերգությանը։ Ժամերգության ավարտից հետո շարժվեցինք՝ մեր առաջին կանգառը եղավ Սուրբ Գևորգ եկեղեցում։ Շրջեցինք եկեղեցու հարակից տարածքում՝ հրաշալի խնամված և կոկիկ այգին տեսանք։

Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք”

Առակներ։ Օշո

Ձուկը և օվկիանոսը

Առակը ձկան և օվկիանոսի մասին է։ Ձուկը լսել է օվկիանոսի մասին և ցանկանում էր ամեն գնով հասնել այնտեղ։ Բոլորը խորհուրդ էին տալիս, թե ինչպես դա կարող է անել, բայց մեկ է նա ոչ մեկին չէր հավատում։ Երբ հոգնեց բոլորից՝ մի թփի տակ հանգրվանեց. այդ ժամանակ մոտեցավ մի ձուկ, և ասաց.

-Հիմարի՛կ, Օվկինաոսը, որ դու փնտրում ես, քո շուրջ է, դու էլ ես մի մաս կազմում այդ օվկիանոսի։

Կարծում եմ, յուրաքանչյուրս պետք է մեր նպատակներին հասնենք՝ գնահատելով յուրաքանչյուր մանրուք։

Շարունակել կարդալ “Առակներ։ Օշո”

Մանկավարժական ինվարիանտներ

Բոլոր 30 մանկավարժական ինվարիանտները կյանքի մասին են, դասեր՝ որոնք սովորում ենք անդադար։ Մեր ողջ կյաքի ընթացքում անընդահատ սովորում ենք նոր գիտելիքներ, սովորում ենք քայլել փշոտ ճանապարհներով՝ դարձնելով հարթ։

Շարունակել կարդալ “Մանկավարժական ինվարիանտներ”

Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Թեյլոր Գատո 5,6,7

5-րդ առարկան մտավոր կախվածության մասին է։

Այստեղ ներկայացված է չակերտավոր հաջողակներին և անհաջողակներին։ Հաջողակները նրանք էին ովքեր ընդունում էին ուսուցչին, իսկ անհաջողակները՝ հակառակվում էին, չէին համաձայնում ուսուցչի ոչ մի խոսքին։

Իմ կարծիքով, ուսուցիչը և աշակերտը պետք է փոխհամաձայնության գան, այդպես էլ ավելի արդյունավետ կլինի սովորելը։

6-րդ առարկան ինքնագնահատականի կախվածությունն է շրջապատից։

Շարունակել կարդալ “Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Թեյլոր Գատո 5,6,7”

Մուտքի ճամբար օր չորրորդ

Ճամբարի ևս մեկ օր ավարտվեց։ Օրը հագեցած էր՝ լի քննարկումներով, զրույցներով։

Առավոտյան հանդիպեցինք Սուսան Ամուջանյանի հետ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի արտասահմանում։ Ընկեր Սուսանը սովորեցրեց լուսանկարչական հմտություններ։ Գեղեցիկ լուսանկարներ նկարելու նոր գիտելիքներ ստացանք։

Շարունակել կարդալ “Մուտքի ճամբար օր չորրորդ”

Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Թեյլոր Գատո 1,2,3,4 մասեր

Կրթական ինչ մեթոդներ է պետք մշակել, որ հետաքրքիր լինի սովորողին՝ առանց վնասելու նրա հոգեկան աշխարհը։ Ինձ թվում է, դա բարդ և լայն հասկացություն է։ Ամեն դպրոց և ուսուցիչ կիրառում է իր մեթոդները սովորողների դասապրոցեսն իրականացնելու համար։ Սակայն ոչ բոլորին է հաջողվում սովորողի մեջ արթնացնել սերը դեպի կրթությունը։

Շարունակել կարդալ “Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Թեյլոր Գատո 1,2,3,4 մասեր”

Ուսումնական օրացույց

Հեղինակային կրթական ծրագրի մաս է կազմում ուսումնական օրացույցը, որը կարևոր է ողջ տարվա գործունեությունների ճիշտ կազմակերպելուն։ Մանկավարժական աշխատողի բլոգում տեղադրված է լինում ուսումնական օրացույցը՝ տարվա, ամսվա, ինչպես նաև օրվա։ Յուրաքանչյուր օրվա գործունեության օրացույցը տեղադրվում է կայքում, ենթակայքում և այն պետք է հետևել։

Փառահամար։ Աղասի Այվազյան

Ընթերցեցի պատմվածքը, այն շատ հետաքրքիր էր։ Պատմվածքի մեջ հերոսը իրականացնում էր ֆոկուսներ և զվարճացնում մարդկանց, իր այդ հնարքներով զվարճանում էր նաև ինքը։ Հերոսը այդ ֆոկուսները սովորել էր բանտում, և ուրախացնում էր մարդկանց։ Մեջբերում եմ հատված որտեղ հերոսը նկարագրում է իր սերը շրջապատի հանդեպ.

Շարունակել կարդալ “Փառահամար։ Աղասի Այվազյան”