Մաքրության հինգշաբթի

Զատկին նախորդող հինգշաբթին մաքրության օր է։ Բոլորը մաքրել են իրենց տունը, բակը։ Սաներն էլ անմասն չմնացին և մի լավ մաքդություն իրականացրին՝ խմբասենյակը մի լավ փայլացրեցին։ Իսկ Հռիփսիմեն՝ մեր մաքրասերիկը, երբ մաքրում էր միջանքի աստիճանները, տղաները համարձակվեցին և սղացին, Հռիփտիմեն մի անգամից բարկացավ.

-Վաա՜յ, չեք տեսնում, որ մաքրում եմ…

Շարունակել կարդալ “Մաքրության հինգշաբթի”

«Չիք» չորեքշաբթի

Սաները ավագ չորեքշաբթի օրը «չիք-չիք» արեցին։ Չիք արեցին բոլոր վատ սովորությունները՝ լացը, խփելը, ստելը։

Շարունակել կարդալ “«Չիք» չորեքշաբթի”

Գարնանային ագարակում

Մեր ագարակը էլ ավելի է գեղեցկացել, ամենուր ծաղկած ծառեր են, լսվում է թռչունների ուրախ ծլվլոցները։ Սաներն էլ անմասն չեն մնում վայելելու գարնան հմայքը։

Շարունակել կարդալ “Գարնանային ագարակում”

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ

Նախակրթարանի օրացույց

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ”

«Խնոցի-հարոցի» խաղ

Զատկածեսի վերջին շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը։

Ավագ երկիուշաբթի՝ Ջրաղացպանի օրն է։ «Խնոցի-հարոցի» խաղն ենք խաղում։

Շարունակել կարդալ “«Խնոցի-հարոցի» խաղ”

Մարտ ամսվա հաշվետվություն

Ահա՛ եկավ մարտ ամիսը՝ իր հետ բերելով գարնան ջերմ արևը: Գարնան ջերմությունն էներգիա և սեր է փոխանցում նաև մեզ, էլ ավելի հետաքրքիր մտքեր իրագործելու համար: Այս ամիսն էլ լեցուն էլ ծեսերով, գործունեություններով, նախագծերով: Այսպիսով, մարտ ամիսը սկսեցինք մայրիկատոնով՝ սաները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց մայրիկներին ուրախացնելու, անանկալներ մատուցելու համար: Ստորև կներկայացնեմ, սաների աշխատանքները նվիրված իրենց քնքուշ մայրիկներին։

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”

Դավիթի ծննդյան ծեսը

Այսօր էլ նշեցինք մեր Դավիթի ծննդյան ծեսը։ Նշեցինք Դավիթի 5-ամյակը՝ մեծ ոգևորությամբ, երգով, նախավարժանքով, շնորհավորանքներով։

Շարունակել կարդալ “Դավիթի ծննդյան ծեսը”

Ածիկացան

Մոտենում է Զատկի ծեսը։ Ծեսի հիմնական զարդարանքը կանաչ ծիլերն են՝ ածիկը։ Սաներն էլ արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները՝ ցանեցին ածիկը՝ ցորենով և ոսպով։ Ամեն ջրելու ենք և հետևենք ծլելու ընթացքին։

Շարունակել կարդալ “Ածիկացան”