Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ավարտվեց գարնան ևս մեկ ամիս։ Ամիսը լի էր տարաբնույթ գործունեություններով, նախագծերով, ծեսերով։ Ամսվա սկզբին նշեցինք բոլորիս կողմից սիրված ծեսը՝ Սուրբ Զատիկը։

Զատկածես

Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա հաշվետվություն”

Մարտ ամսվա հաշվետվություն

Ահա՛ եկավ մարտ ամիսը՝ իր հետ բերելով գարնան ջերմ արևը: Գարնան ջերմությունն էներգիա և սեր է փոխանցում նաև մեզ, էլ ավելի հետաքրքիր մտքեր իրագործելու համար: Այս ամիսն էլ լեցուն էլ ծեսերով, գործունեություններով, նախագծերով: Այսպիսով, մարտ ամիսը սկսեցինք մայրիկատոնով՝ սաները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց մայրիկներին ուրախացնելու, անանկալներ մատուցելու համար: Ստորև կներկայացնեմ, սաների աշխատանքները նվիրված իրենց քնքուշ մայրիկներին։

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ամփոփեցինք փետրվար ամիսը։ Ամիսը լեցուն էր ծեսերով, ծիսական գործունեություններով։ Ստորև կներկայացնենք մեր կատարած աշխատանքները։

Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա հաշվետվություն”

Հունվար ամսվա ամփոփում

Ամփոփեցինք հունվար ամիսը։ Ամիսը լեցուն էր ստուգատեսներով։ Այս ամիս իրականացրեցինք ազգագրական, մարզական, բնագիտատեխնիկական ստուգատեսներ։ Կից ներկայացնում եմ փաթեթները.

Ազգագրության փառատոն (փաթեթ)

Բնագիտատեխնիկական ստուգատես (փաթեթ)

Մարզական ստուգատես (փաթեթ)

Ընտանեկան նախագիծ

Շարունակել կարդալ “Հունվար ամսվա ամփոփում”

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ավարտվեց ձմռան առաջին ամիսը՝ դեկտեմբերը: Ամիսը հագեցած էր տարաբնույթ, հետաքրքիր գործունեություններով: 

Դեկտեմբեր ամսվա սկզբին նշեցինք կրթահամալիրում ավանդույթ դարձած «Ատամահատիկի» ծեսը: Ծես՝ ամենաանմեղ հրաշքների մասնակցությամբ: Ծեսը իրականացրեցինք նաև պարտեզում։

Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն”

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Ավարտվեց աշնան վերջին ամիսը՝ նոյեմբերը։ Նոյեմբերը աշնան ամենագեղեցիկ, ամենագունեղ ամիսն է։ Այդպես էլ անցավ ամիսը մեզ մոտ՝ հետաքրքիր, գունեղ, աշխույժ։ Ամիսը սկսեցինք ռոդարիական, մարզական հավես խաղերով։

Շարունակել կարդալ “Նոյեմբեր ամսվա ամփոփում”

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամիսը սկսեցինք ծիսական երգ ու պարով, ազգային խաղերով։ Կոմիտասյան երգերի ներքո իրականացրեցինք հետաքրքիր գործունեություններ։ Այնուհետև իրականացրեցինք «Խաղողածեսը» և «Լավաշթխիկը»։

Շարունակել կարդալ “Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն”

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոր ուսումնական տարին այս տարի կրկին սկսեցինք նոր խաղալիքներով։ Սաները իրենց հետ բերել էին տարբեր զարգացնող խաղալիքներ, լեգոներ, կուբիկներ և գունավոր գնդակներ։ Խմբասենյակը լցվել էր գույներով և սաների ուրախ ճիչերով։ Նաև բերել էին գունավոր փուչիկներ։ Ինչ ուսումնական տարի առանց նոր սեբաստացիների։ Նրանք ուրախ,ոգևորված, զարմացած հայացքով նայում էին իրենց ավագ ընկերներին։

Տոնական Խառնաշփոթ

Ռոդարիական խաղ

Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”

Օգոստոս ամսվա ամփոփում

Այսպիսով, ավարտեցինք ամռան շոգ և վերջին ամիսը։ Ամիսը լեցուն էր հետաքրքիր նախագծերով, ծեսերով, խաղերով։ Դե իսկ մեր ամառային լողափն էլ միշտ լցված է սաների ուրախ ճիչերով։ Ամռան շոգը հաղթահարելու համար լավագույն միջոցը ջուրն է, ինչու՞ չէ նաև առողջ ապրելակերպի։ Լողը սաներն այնքան են հմտացրել որ լողում են առանց օղակների և թևիկների։

Ազատ լող

Շարունակել կարդալ “Օգոստոս ամսվա ամփոփում”