Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ավարտվեց գարնան ևս մեկ ամիս։ Ամիսը լի էր տարաբնույթ գործունեություններով, նախագծերով, ծեսերով։ Ամսվա սկզբին նշեցինք բոլորիս կողմից սիրված ծեսը՝ Սուրբ Զատիկը։

Զատկածես

Մայրիկատոնին նվիրված սաները իրենց իսկ ձեռքով ծաղիկներ ծեփեցին և նվիրեցին իրենց քնքուշ մայիկներին։

Մայրիկագովք

Աղայանի ծննդյան օրվան նվիրված սաները իրականացրեցին բացօթյա նախավարժանք, արտասանեցին ոտանավորներ։ Օրը սկսեցինք և ավարտեցինք Աղայանով։

Աղայանական առավոտ

Ազգային, բակային խաղերը արևոտ եղանակին սաներից անպակաս են։ Խաղում են տարբեր ու հավես խաղեր։

Ազգային խաղ «Մուկն ու կատուն»

Գարնան ջերմ եղանակին սաները իրենց օրը անցկացնում են բակում։ Այս անգամ բակում կանաչ խոտերի մեջ իրականացրեցինք այլընտրանքային նկարչություն՝ մատիկներով։ Գույների խառնաշփոթը գեղեցիկ պատկերներ ստեղծեց։

Գունատոն

Այս անգամ սաները իրականացրեցին շատ հետաքրքիր փորձ՝ գունային խառնաշփոթ։ Փորձի համար անհրաժեշտ է՝ կաթ, փայտիկներ, ներկ և ամանի հեղուկ։ Կաթի մեջ լցրեցինք ներկ, իսկ վրան փայտիկի օգնությամբ հեղուկ լցրեցինք, միանգամից սկսվում է գունային միաձուլում։

Բնագիտական փորձ

Բնագիտական փորձ՝ ծիածան

Այս անգամ էլ նշեցինք մեր տղաների՝ Ռուստամի և Դանիի տարեդարձը։ Նշեցինք բակում՝ ջերմ արևի ներքո։ Ծեսը ընթացավ երգերի, շնորհավորանքների ներքո։

Վարդատունկ

Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզի բակում վարդի թփեր տնկեցինք։ Խոստացանք խնամել, ջրել, իսկ նախագիծը դարձնել շարունակական, ավելացնել ու էլ ավելի գեղեցկացնել դպրոցի կանաչապատ տարածքը։

Այսօր խաղացինք մի շարք ռոդարիական մարզական խաղեր։ Այսպիաի խաղերի միջոցով զարգանում է՝ արագաշարժությունը, ճկունությունը և այդ ամենը դարձնում է հետաքրքիր զվարճալի խաղերի միջոցով։

Ռոդարիական մարզական խաղեր

Թարս օր

Միջավայրի խնամք

Առավոտը սաների հետ  սկսեցինք միջավայրի խնամքով: Վերցրեցինք անհրաժեշտ իրերը և դուրս եկանք բակ, հավաքեցինք մեր շրջակա միջավայրը աղբից:

Թաղարից-թաղար

Այսօր խմբասենյակի ծաղիկներըը փոքր թաղարից տեղափոխեցինք մեծ թաղարի մեջ։ Սաներին բացատրեցի, թե ինչպես ճիշտ և անվնաս տեղափոխեն, որպեսզի չվնասեն արմատները և սոխուկը։

Ագարակում

Սաների հաճույքը աննկարագրելի է երբ այցելում ենք Ագարակ։ Կենդանիների հետ շփումը բոլորս էլ գիտենք, թե ինչքան դրական է ազդում սաների հոգեվիճակի և տրամադրության վրա։ Սաները շատ են սիրում  մեր յուրօրինակ ագարակը։

Թողնել մեկնաբանություն