Արևային ակնոցներ

Մի օր Արան իր հետ բերել էր ամանորյա ակնոցներ։ Դրել էր աչքերին և ինձ հարցրեց.

-Ընկեր Մարիամ սիրու՞ն է։

-Այո, Արա ջան, իսկ ինչու՞ ես դրել այդ ակնոցները։

— Արևը ծակում է աչքերս դրա համար։

Սրամիտ Ռաֆայելը

Մի օր առավոտյան խմբասենյակում ես, Վանեսսան և Ռաֆայելն էինք։ Ռաֆայելը անընդհատ սիրեց, խաղացրեց Վանեսսային, մի պահ լրջացավ և հարցրեց.

Շարունակել կարդալ “Սրամիտ Ռաֆայելը”

Դավիթն ու Եգիպտոսը

Ամռանը մեր չարաճճի Դավիթը անհանգիստ էր։ Անընդհաս հետաքրքրվոգմ էր, թե ով երբ որտեղ է գնալու հանգստանալու։ Մի օր քնի ժամին հարցրեց, թե ես երբ եմ գնալու. — ասացի դեռ չեմ որոշել Դավիթ ջան։

— Ընկեր Մարիամ հանկարծ չգնաս Եգիպտոս այնտեղ մեեեծ ակուլա կա քեզ կուտի։ Այդպես էլ վախից չգնացի Եգիպտոս))…

Հունիսմեկյան հրճվանքը Վանեսսայի աչքերով

Վանեսսան մեր ապագա սեբաստացին է։ Դեռ շատ մանկուց զգացել է սեբաստացի լինելու բերկրանքը։ Ժամանակը շատ արագ է թռչում, կարծես, երեկ լիներ իր ծնվելը, բայց արի ու տես արդեն մոտ է մանկապարտեզ հաճախելուն։

Շարունակել կարդալ “Հունիսմեկյան հրճվանքը Վանեսսայի աչքերով”

Երազկոտ Դավիթը

Մեկ օր Դավիթը արթնացավ քնից և ասաց.

-Ընկեր Մարիամ մեղուն կծեց:

-Որտե՞ղ Դավիթ ջան։

-Եգիպտոս էինք գնացել քնիս մեջ մեկ էլ մեղուն կծեց ես էլ արթնացա:

Սա էլ մեր երազկոտ Դավիթը։

Բնագետիկ Բորիսը

Բորիսը մեր խմբի խելացի և հետաքրքիր սաներից մեկն է։ Ազգությամբ ռուս է, հայերեն հասկանում է, բայց չի խոսում։ Չի սիրում շատ խոսել, բայց լուռ հետևում է բոլոր գործունեություններին։ Շատ է սիրում նկարել և քաղցրավենիք ուտել։

Մի օր տեսնեմ ինքն իրեն բնագիտական փորձ է անում, վերցրել է բաժակով ջուր, սոսինձ թուղթ, խաղալիք… Ահա արդյունքը.

Շարունակել կարդալ “Բնագետիկ Բորիսը”