Ամանորյա ծես

Ամանորը բոլորիս սպասված ծեսն է՝ մասնավորապես երեխաների։ Սաները մեծ սպասումով են դիմավորում նոր տարին։ Ծեսին սկսում ենք պատրաատվել դեռ ամսվա սկզբից՝ իրականացնում ենք բազում հետաքրքիր գործունեություններ՝ ամենագլխավորը զարդարում ենք ամենուր։ Մեծ շուքով էլ նշեցինք Ամանորի ծեսը Արևմտյան դպրոց-պարտեզում։ Երգ ու պարով, ծափ ու ծիծաղով էլ ավետեցինք նոր տարվա գալուստը։

Շարունակել կարդալ “Ամանորյա ծես”

Ամանորյա մարզական խաղեր

Տոնական հավես մթնոլորտ է տիրում խմբասենյակում։ Ամենուր երգ ու պար է, խինդ ու ծիծաղ, սակայն չենք մոռանում մարզվել՝ կոփել մեր մարմինն։

Շարունակել կարդալ “Ամանորյա մարզական խաղեր”

Անուշահամ տարեգաթա

Սաներն պատրաստեցին տարվան բնորոշ կոպեկով գաթա։ Գաթան պատրաստեցինք ուրախ, տոնական տրամադրությամբ և այդպես էլ ստացվեց՝ անմհական համ ու հոտով։ Իսկ կոպեկն ընկավ մեր համով Արմենին՝ տարին Արմենի սրտով է լինելու։

Շարունակել կարդալ “Անուշահամ տարեգաթա”

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ավարտվեց ձմռան առաջին ամիսը՝ դեկտեմբերը: Ամիսը հագեցած էր տարաբնույթ, հետաքրքիր գործունեություններով: 

Դեկտեմբեր ամսվա սկզբին նշեցինք կրթահամալիրում ավանդույթ դարձած «Ատամահատիկի» ծեսը: Ծես՝ ամենաանմեղ հրաշքների մասնակցությամբ: Ծեսը իրականացրեցինք նաև պարտեզում։

Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն”

Ատահատիկի ծես

Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզում նշեցինք ատամհատիկի ծեսը։ Նախապես պատրաստվել էինք ծեսին՝ ամհական փոխինձ էինք պատրաստել, գեղեցիկ տարոսիկներ և անուշեղեններ տարատեսակ։ Նշեցինք Եղիշեի ատամհատիկը՝ գովեցինք Եղիշեի ատամի ուժը, գույնը։ Խաղացինք ազգային խաղեր՝ հարի-հարի խնոցի, պարանքաշոցի։ Դե, իսկ վերջում էլ որոշվեց Եղիշեի ապագա մասնագիտությունը. Եղիշեն ընտրեց ուսուցչի պաշտոնը։

Շարունակել կարդալ “Ատահատիկի ծես”

Փոխինձե գնդեր

Սաները պատրաստվում են ատամհատիկի ծեսին։ Ծեսին ընդառաջ պատրաատում ենք շատ համեղ փոխինձե գնդեր։ Սաները մեծ սիրով պատրաստեցին և համտեսեցեն։

Շարունակել կարդալ “Փոխինձե գնդեր”

Ուրախ փոստարկղ

Սաները մեծ ոգևորությամբ են պատրաստվում Ձմեռ պապիկի գալուն։ Թե՛ տանը, թե՛ պարտեզում նամակներ են գրում և ուղարկում Ձմեռ պապիկին՝ հայտնում իրենց ցանկալի նվերը։ Պատրաստեցինք սիրուն. գունեղ փոստարկղ և ուղարկեցինք նամակները։

Շարունակել կարդալ “Ուրախ փոստարկղ”